Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենադարձության տեմպերի ակտիվությունը պայմանավորված է նաեւ աշխարհաքաղաքական գործոններով. Հովհաննես Ալեքսանյան

Փետրվար 17,2025 14:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վերջին 3-4 տարիներին հայրենադարձության տեմպերը բավականաչափ ակտիվ են, դա պայմանավորված է տարբեր գործոններով, ինչու ոչ՝ աշխարհաքաղաքական գործոններով, եւ այդպիսի փորձառություն ունեն հայրենադարձության հաջողության պատմություն արձանագրած երկրները, որոնց մասին օրինակներ բերելիս մենք հաճախ խոսում ենք»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի՝ Հայրենադարձության և ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը՝ խոսելով հայրենադարձության միտումներից եւ իրականացվող ինտեգրման ծրագրերից:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից 2023թ. հիմնված Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնում աջակցության եւ խորհրդատվության համար 2024թ. մեզ դիմել են շուրջ 2800 հայրենակիցներ, որոնցից ավելի քան 1800-ը ստացել է խորհրդատվական աջակցություն: Տարբեր ծրագրերի եւ միջոցառումների, որոնք կազմակերպել է Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնը, մասնակցել են շուրջ 980 հայրենակիցներ: Կենտրոնը տրամադրում է տարբեր այլ ծառայություններ, որոնց մասնակցել են 100-ավոր հայրենակիցներ»,-հավելեց Հովհաննես Ալեքսանյանը:

Նրա ձեւակերպմամբ, հայրենադարձության գործընթացը մի քանի փուլով է իրականանում. «Գոյություն ունի նախահայրենադարձման փուլ, երբ հայրենադարձը գտնվելով սփյուռքում՝ դիմում է հանձնակատարի գրասենյակ, խնդրելով իրեն աջակցել կամ ուղղորդել հայրենադարձման գործընթացում: Ունենք բազմաթիվ ընտանիքներ Սփյուռքում, որոնց հետ մեր կապը կարող է տեւել 2 ամիս, 6 ամիս, մեկ տարի՝ մինչեւ ընտանիքը վերջնականորեն հայրենադարձվի Հայաստանի Հանրապետություն:

Ունենք շահառուներ, որոնք գտնվելով Հայաստանի Հանրապետությունում՝ դիմում են Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնին, հետագա աջակցությունը կամ ուղղորդումը ստանալու նպատակով, ուստի վերը նշած 2800 թվի մեջ տեղավորված են ինչպես նախահայրենադարձման փուլում գտնվող, այնպես էլ արդեն իսկ հայրենադարձված հայրենակիցները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728