Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կասկածում՝ մոտակա ժամանակներում Հայաստանի վարչապետը շատ արագ կոշիկները փոխելու է եւ զանգելու է Ռուսաստանի նախագահին»

Փետրվար 17,2025 14:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Աշխարհակարգ է փոխվում, եւ Հայաստանը որոշեց, որ սա հարմար պահ է աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու համար։ Մենք տեսնում ենք այս քաղաքականությունը, նաեւ մի քանի օր առաջ խորհրդարանում համապատասխան քննարկումները»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, թե ԱՄՆ-ն արդեն հայտարարում է, որ աշխարհն արդեն բազմաբեւեռ է, դա նշանակում է, որ մտել ենք մի անկայունության փուլ, եւ դա շարունակվելու է, մինչեւ նոր հավասարակշռություն չձեւավորվի աշխարհում։

«Եվ ի՞նչ է անում այս վիճակում Հայաստանը, ասում է՝ ես փոխում եմ իմ աշխարհաքաղաքական վեկտորը, մտածում է, որ սա ճիշտ պահն է։ Ես պնդում եմ, որ սա ամենից վտանգավոր պահն է նման քայլերի համար։ Մենք փորձում ենք մեր աշխարհաքաղաքական վեկտորը փոխել դեպի այն կենտրոն, որն ակնհայտ թուլանում է եւ հեռանում ենք այն կենտրոնից, որն ուժեղանում է։ Թե այստեղ ինչ տրամաբանություն է աշխատում, ես չգիտեմ՝ մարմնի որ մասով են մտածում։ Ենթադրում եմ, որ ուղեղ կա, բայց այդ ուղեղի օգտագործման հմտությունը չկա։ Նաեւ չեմ կասկածում, որ մոտակա ժամանակներում Հայաստանի վարչապետը շատ արագ կոշիկները փոխելու է, զանգելու է Ռուսաստանի նախագահին եւ ոնց որ բան չի պատահել, սկսելու է կենացներ ասել հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին»,- նշեց Քոչարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728