Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող վարչապետն ինքը բացատրի 600 հազար վարչապետներին, թե ինչո՞ւ է իրենց աղքատությունն իրենց գլխում, իսկ ՔՊ-ականների հարստությունը՝ իրենց սեյֆերում»

Փետրվար 17,2025 13:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում քաղաքական դաշտում պասիվ եղել։

«Կարծիք էր իշխում նաեւ մամուլում, որ իմ ակտիվությունը, իմ մամուլի ասուլիսները եւ ինչ-որ տեղ նաեւ իմ գոյությունը խանգարում էր ուրիշ մարդկանց կայանալ քաղաքական դաշտում։ Ես համաձայն չէի այդ թեզի հետ, բայց այնուամենայնիվ որոշեցի այդ հնարավորությունը տալ ուրիշներին կայանալ ու դրսեւորվել։ Ես չէի խոսում, բայց իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին խոսում»,- ասաց նա։

Քոչարյանն ասաց, որ այսօր կա մի մեծ զանգված, որն սպասում է իր խոսքին։ «Երկրորդ պատճառը՝ մի պահ մտածեցի, որ միգուցե ճիշտ է վարչապետին թողնել մեն-մենակ իր ընտրազանգվածի հետ։ Մտածեցի, որ միգուցե օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար վարչապետներին, թե ինչու է իրենց կյանքը վատանում, թե ինչու է կառավարությունն անխնա, առանց ամոթի մտնում իրենց գրպանը, թե ինչո՞ւ են իրենք դարձել տուգանքի մատերիալ, թե ինչո՞ւ է կառավարությունը խրվել կոռուպցիայի մեջ եւ թե ինչո՞ւ է իրենց աղքատությունն իրենց գլխում, իսկ ՔՊ-ականների հարստությունը՝ իրենց սեյֆերում։ Այս հնարավորությունը տվել ենք, եւ կարծում եմ՝ սա ինչ-որ տեղ աշխատեց, ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է յուղ վառել»,- ասաց Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ է որոշել մամուլի ասուլիս տալ հենց հիմա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728