Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկողությունը խիստ է լինելու շինհրապարակներն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործում. Ավինյան

Փետրվար 17,2025 13:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Հանգստի գոտին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր: Այգում կհիմնվի նաև անտառային գոտի:
***
էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգում արդեն իսկ առկա է տեղեկատվություն՝ կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներին տրամադրված շինթույլտվությունների ու աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Համակարգն էլեկտրոնային շինթույլտվությունների, հետագծերի քարտեզավորման, աշխատանքների ընթացքի արձանագրման, ժամկետների և որակի վերահսկման ու վերլուծության հնարավորություն է տալու: Հսկողությունը խիստ է լինելու շինհրապարակներն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործում. դրանք պետք է լինեն հետիոտնի ու երթևեկության տեսակետից անվտանգ՝ Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխան:
«Շատ կարևոր է, որ բոլորը հետևեն այս կանոններին, և շատ կարևոր է, որ մենք սկզբից մինչև վերջ մեր ժամկետներին հետևենք և այդ առումով երբևէ որևէ հարց չունենանք»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պետք է համայնքը պատրաստ լինի ամբողջ ծավալով. ԵԱՍՄ համայնքային հիմնարկում այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Հարկ է նշել, որ Երևանի ավագանու սահմանած կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման, ձմռան ամիսներին էլ ձյան ու սառույցի կուտակումներից մայթերը մաքրելու գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները, բակային տարածքներում՝ համատիրությունները:
***
Փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տեղափոխել է 1 մլն 408 հազար 730 ուղևոր:
***
2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծրագիրն իրականացնել այնպես, որ թեքահարթակների հասանելիությունը համակարգված ու տրամաբանված լինի:
***
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումն ընթացքում է: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մայիսին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728