Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքարում ավագանու նիստը կրկին տեղի չունեցավ

Փետրվար 17,2025 13:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փարաքարի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանն այսօր փորձեց ընտրվելուց հետո ավագանու նիստ գումարել, ինչը սակայն ձախողեց: Ներկայացել էին միայն ավագանու ՔՊ-ական անդամները: Գյուլնազարյանը նրանցից մի քանիսին ինչ-որ վերապատրաստման դասընթացների մասնակցության սերտիֆիկատներ փոխանցեց, ծափահարեց ու հեռացավ:

Հիշեցնենք, որ 2024-ի նոյեմբերին Գյուլնազարյանը հրաժարական էր ներկայացրել սկանդալային սպանության դեպքի կիզակետում հայտնվելու համար: Նա այդ հրազենային միջադեպից վիրավորում էր ստացել ոտքի հատվածում: Սակայն հրաժարականից ամիսներ անց ՔՊ-ի կողմից հովանավորչություն վայելող Գյուլնազարյանը նախնական ընտրություններում կրկին առաջադրեց թեկնածությունն ու ընտրվեց ժամանակավոր պաշտոնակատար:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ Փարաքարի նախնական ընտրությունները. նկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728