«Արցախը երբեք բանակցային գործընթացից դուրս չի մնացել, սա կեղծ թեզ է, որը շարունակաբար փորձում են հրամցնել մեր ժողովրդին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իր իշխանության օրոք Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից։
«Դուք մեկ օրինակ բերեք իմ ժամանակաշրջանի, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան եւ չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի իշխանության հետ։ Մինսկի խմբի շրջանակներում բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ։ Իմ ու Ալիեւի բանակցային գործընթացը եղել է այդ գործընթացին զուգահեռ, որն ավարտվել է Քի Վեսթով։ Եթե չլիներ Քի Վեսթը, որտեղ Ադրբեջանը համաձայնվում էր, որ Ղարաբաղը միանար Հայաստանին, չէին լինի Մադրիդյան սկզբունքները, որոնք ուղղակի ֆիքսվում էին Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»,- հավելեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ