Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է»․ Քոչարյան

Փետրվար 17,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է։ Եթե Ադրբեջանն ասում է՝ ճանապարհ, մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհն ընդամենը մեկ կետ է եռակողմ հայտարարության մեջ, եթե դուք պատրաստ եք ամբողջությամբ այդ հայտարարությանը վերադառնալ, նստել քննարկել։ Եվ սա միակ տեղն է, որից կարելի է բռնել եւ ղարաբաղցիների վերադարձը հետ բերել բանակցային գործընթաց։ Այդ հնարավորությունը ես տեսնում եմ, հավանականությունը շատ փոքր է, բայց մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հնարավորությունը պետք է օգտագործենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը չի ուզում, որ արցախցիները վերադառնան, որովհետեւ դա կարող է բարդացնել ՀՀ իշխանությունների կյանքը։ Իրենց ավելի ձեռնտու է այնպես անել, որ արցախցիները Հայաստանում մնան։

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով արցախցիները կարող են վերադառնալ Արցախ՝ Ադրբեջանի վերահսկողության տա՞կ, Քոչարյանը պատասխանեց․ «Շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ առանց միջազգային երաշխիքների ոչ մի ղարաբաղցի հետ չի գնա։ Եթե խոսքը գնում է վերադարձի մասին, դա ենթադրում է երաշխիքների փաթեթ, դա արդեն բանակցելու հարց է՝ դու կարողանո՞ւմ ես հասնել այդ փաթեթի լիարժեքության, թե՞ ոչ։ Եվ այդ փաթեթից է կախված լինելու՝ ղարաբաղցիների քանի տոկոսն է վերադառնալու»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728