«Ապառաժ». Փերտրվարի 16-ին Դվին հյուրանոցի դահլիճում կազմակերպված գրքի և արվեստի փառատոնին տեղի ունեցավ արցախցի երկու կին գրողներ Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» և Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը. Արցախյան օրագիր» գրքերի շնորհանդեսները:
Newmag-ի և Թովմասյան հիմնադրամի կողմից հայտարարված արցախյան հեղինակների գրական մրցույթի հաղթող Հերմինե Ավագյանի հեղինակած «Հրաժեշտի աչքեր» ժողովածուն պատմում է արցախյան պատերազմի, լքված հայրենիքի և նրա հետ նորից հանդիպման անվերջ սպասման մասին։ Գրքի հերոսները մարդիկ են, որոնք անցել են պատերազմների միջով, տեսել են տեղահանությունն ու մահը։
Լրագրող Ծովինար Բարխուդարյանի գրքում տեղ են գտել նրա՝ որպես ականատեսի վկայությունները Արցախի հայաթափման վերաբերյալ։ Այն ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլև հիշեցում՝ մարդկային ոգու անկոտրում ուժի մասին: «Վերջին կարմիր շրթներկը» գրքում հեղինակը ներկայացրել է իր և 12 արցախցի կանանց պատմությունները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: