Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկո′լ, տղա ես՝ 2019-ի ապրիլի և հունիսի փաստաթուղթը հրապարակիր»․ Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 17,2025 12:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է տոտալ փակուղում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա Մյունխենում Նիկոլ Փաշինյանի գործողությունները վերլուծելով, ասաց․ «Նա հայտնվել է ոչ ադեկվատ հոգեվիճակում։ Մյունխենի անվտանգության կարևոր համաժողովին Ամերիկայի փոխնախագահ Վենսն ուղղակիորեն ջախջախում է նաև նիկոլիզմ գաղափարախոսությունը, թքում է ԵՄ-ի վրա՝ ասելով, որ ձեր ֆեյք ժողովրդավարությունն է ձեր հիմնական թշնամին, որ ձեր խնդիրը ոչ թե ՌԴ-ի և Չինաստանն է, այլ ձեր ֆեյք ժողովրդավարությունն է։ Այդ ելույթի ժամանակ նայում եմ ԵՄ-ի լիդերների դեմքին և ուղղակիորեն սա գիտակցում էր, որ այդ ֆեյքիզմի, ֆեյք ժողովրդավարության էպոխան ավարտվել է, ավարտվել է այն էպոխան, երբ պատերազմից հետո ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը Ստրասբուրգում ինձ ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում զինվոր էլ ուտի, ասելու ենք՝ ժողովրդավարության պիկն է»։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Նախկին բանակցային փաստաթղթերը չես գտնում, չես հրապարակում, բայց քո պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2019-ի ապրիլին համանախագահների կողմից եղել է առաջարկ, որը դավաճանաբար թաքցրել ես ժողովրդից։ Դու ասել ես՝ ինչ ուզում եմ, բանակցում եմ, ոչ մի առաջարկ էլ չկա, հունիսին քեզ ներկայացվել է ապրիլյան առաջարկի մոդիֆիկացված տարբերակը, որով ԼՂ-ն Լաչինի միջանցքով և Քելբաջարն ամբողջ շրջանով մնում էին հայկական, վերահսկողության տակ, իսկ հինգ շրջաններում տեղակայվելու էին խաղաղապահներ, և տարիներով՝ մինչև հանրաքվեի ժամկետի համաձայն, էս վիճակը մնալու էր, որն ուղղակիորեն նշանակելու էր, որ Արցախը հայկական էր մնալու»։

Նաիրա Զոհրաբյանը դիմելով խորհրդարանական ընդդիմությանն, ասաց․ «Դիմեք համանախագահներին, պարտադրեք, որ հրապարակվի 2019-ի փաստաթուղթը, և բոլորի համար պարզ կլինի, որ տեղի է ունեցել հանցագործություն, և Նիկոլ Փաշինյանը քննարկման չդնելով առաջարկը, որով ԼՂ-ն Լաչինի, Քելբաջարի ամբողջ շրջանները մնում էին հայկական վերահսկողության տակ։ Ուղղակիորեն այդ փաստաթուղթը շպրտելով մի կողմ՝ ինքը բերել է պատերազմ։ Նա պատերազմ բերել է ուղղակիորեն իրենց քաղաքական անմեղսունակության արդյունքում, թե բերել է՝ պայմանավորվածությամբ, սա դառնալու է հայկական Նյուրնբերգի թիվ մեկ հարցը»։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց․ «Նիկո′լ, տղա ես, հրապարակիր 2019-ի ապրիլի և հունիսի փաստաթուղթը։ Եթե էն մյուսները չես գտնում, էն մադրիդյանը, որ Կապանում թափահարում էիր, ասում՝ է՞ս է ձեր բանակցածը, 2019-ի փաստաթուղթը հրապարակիր, որի ժամանակ դե յուրե իշխանությունը եղել ես դու, հրապարակիր։ Դու ես ամեն ինչ արել, որ Արցախը չլինի հայկական և ուղղակիորեն պատասխանատվություն ես կրում էթնիկ զտման համար, որ տեղի ունեցավ Արցախում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728