«Ազատություն». Ադրբեջանի համար մեծ ռազմական գործողության անցնելը շատ ռիսկային կլինի, ավելի հավանական սցենարն այն է, որ Ադրբեջանը կսպառնա ուժ կիրառել ու կձեռնարկի փոքր ծավալի ռազմական գործողություն, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հարցերով առաջատար փորձագետ Թոմ դե Վաալը, արձագանքելով այն մտահոգություններին, թե Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների՝ ստիպելու Հայաստանին տրամադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հատկապես հաշվի առնելով նաև Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Թեև այդ բանակցություններն այդպես էլ չեն ավարտվել որևէ փաստաթղթի ստորագրմամբ։
Հարցին, թե ինչպե՞ս է այս բացահայտումը վերափոխում տարածքային զիջումների շուրջ առկա խոսակցությունը, Թոմ դե Վաալը պատասխանեց, որ Հայաստանն արդեն կորցրել է Ղարաբաղը, այնպես որ Սյունիքն առևտրի առարկա չի դարձնի։
Հրայր Թամրազյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: