«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Բիզնես դպրոցների ամենահեղինակավոր ասոցիացիան Եվրոպայում «EFMD»-ն է՝ Մենեջմենթի զարգացման եվրոպական հիմնադրամը, որին, բացի ամենանշանավոր բիզնես դպրոցներից, անդամակցում են նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Mercedes-Benz»-ը,«Siemens»-ը և այլն:
Այս պահին մեր տարածաշրջանից «EFMD»-ի անդամ է միայն 4 բիզնես դպրոց՝ Ադրբեջանի պետական բիզնես դպրոցը՝ կառավարության մեծ ֆինանսավորմամբ, Թուրքիայից 2 բիզնես դպրոց, Վրաստանը չունի անդամ, և արդեն անցյալ տարվա ավարտից՝ «Մատենա» միջազգային դպրոցը Հայաստանից:
«EFMD»-ի կողմից անդամակցության մասին որոշման առանցքում դպրոցի գործընկերներն են. միջազգային առաջատար գործընկերները՝ մենեջմենթի զարգացման համաշխարհային համայնքի մասը կազմելու առումով, և տեղական գործընկեր կազմակերպությունները՝ սեփական երկրում մենեջմենթի զարգացման գործում ունեցած իրական ազդեցության առումով:
Կարդացեք նաև
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Մատենայի» բոլոր գործընկերներին Հայաստանից, որոնց գերազանցության ձգտման համատեղ ջանքերի արդյունքում է, որ Հայաստանն արդեն ներկայացված է բիզնես կրթության համաշխարհային քարտեզի վրա: