Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը՝ ընդդիմության նարատիվների եւ ավել վճարելը արդարացնելու մասին

Փետրվար 17,2025 11:23

«Հայաստանի Հանրապետության 850 000 բնակչի համար Երեւան քաղաքի ավագանին սահմանել է արտոնություն: Դրանք սահմանվել են ըստ կարիքի, ըստ սոցիալական խնդիրների, ըստ տարբեր չափորոշիչների: Եվ ամեն անգամ, երբ որեւէ մեկը մի փոքր ավել է վճարում, դրանք այն մարդիկ են, որոնք ոչ հաճախ են օգտվում տրանսպորտից, որովհետեւ հաճախ օգտվողի ամսական փաթեթը գնելու պարագայում շատ դեպքերում ուղեվարձը կարող է նույնիսկ 100 դրամից էլ պակաս լինել:

Այն մարդիկ, որոնք մի փոքր ավել են վճարում, պետք է իմանան, որ իրենք վճարում են նաեւ առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար, իրենք վճարում են այդ հավելյալ գումարը, որպեսզի զոհված զինծառայողների ծնողները, երեխաները, այրին տրանսպորտից օգտվեն անվճար»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Իհարկե, կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել եւ անտեսել վճարման պահանջը: Բայց ուզում եմ բոլորը գիտակցեն, որ չվճարելով՝ ստեղծում են որոշակի խնդիր Երեւան ավտոբուս ՓԲԸ-ում, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտում եկամուտների հավաքագրման առումով, ինչն իմ կարծիքով որեւէ արդարացում չունի»,-հավելեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728