«Քաղաքացիների որոշ քանակ շարունակում է չվճարել ուղեւորափոխադրման համար, իհարկե, քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց այնուամենայնիվ՝ տարբեր դրդապատճառներով մարդիկ չեն վճարում: Մարդ կա, որ իրապես համարում է տրանսպորտի թանկացումն արդարացված չէ, եւ ինքն իրավունք ունի բոյկոտելու, մարդ կա, որն ուղղակի առիթից օգտվում է: Եվ այդ առիթից օգտվելը էականորեն վնասում է քաղաքային բյուջեին»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր ավտոբուսների ներսում, երբ ավտոբուսի վարորդները հրաժարվում են վարել, որովհետեւ իրենց աշխատանքային պայմանագրով նախատեսված է, որ իրենք պետք է հետեւեն, որպեսզի վճարումները կատարվեն: Եվ այստեղ ավտոբուսի վարորդներին ուզում եմ իմ աջակցությունը հայտնել: Լինում են միջադեպեր, երբ վարորդների կողմից կոշտ արձագանք է լինում, դա էլ հասկանալի է, որովհետեւ ծանր աշխատանք է, եւ կարող են մարդկանց նյարդերը տեղի տալ:
Բայց մի տեսահոլովակ աչքովս ընկավ, երբ ակնհայտորեն հաշմանդամություն ունեցող անձը միգուցե տեղեկացված չէր, որ իր ուղեւորափոխադրումը վստահորեն անվճար կարող է լինել, ու քանի որ տեղեկացված չէ, չի ստացել նաեւ համապատասխան տրանսպորտային քարտը, որը կապահովի իր անվճար երթեւեկությունը: Ես կարծում եմ՝ այստեղ մենք պետք է կրկին եւ շարունակաբար տեղեկացնենք մարդկանց, որ առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար այսուհետ Երեւան քաղաքում վերգետնյա տրանսպորտից, մետրոպոլիտենից օգտվելն անվճար է»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ