Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիրի դատախազների կողմից 2024 թ.-ին 200%-ով ավել քրեական վարույթ է հանձնվել դատարան»

Փետրվար 17,2025 10:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Վահան Սարգսյանը ներկայացրել է Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին: Մարզի դատախազի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում Արմավիրի մարզի դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1307 քրեական վարույթ (2023 թվականին՝ 435 քրեական վարույթ): «Այսինքն, Արմավիրի մարզի դատախազների կողմից 2024 թվականի ընթացքում 872-ով կամ 200%-ով ավել քրեական վարույթ է հանձնվել դատարան»,- նշել է մարզի դատախազը:

2024 թվականին Արմավիրի մարզի դատարաններում քննվել և ավարտվել է 946 քրեական գործ (2023 թվականին՝ 320 քրեական գործ): Մարզի դատախազի խոսքով՝ նման դրական արդյունքի հնարավոր է եղել հասնել դատական նիստերի ճիշտ պլանավորման արդյունքում և դրան նպաստել է Գլխավոր դատախազի 2023 թվականի մարտի 3-ի՝ դատական նիստերից դատախազների անհարգելի բացակայությունները բացառելու վերաբերյալ հանձնարարականի պահպանումը:

2024 թվականի ընթացքում դատարաններում ավարտված 946 քրեական գործերից 943-ով՝ 994 անձի նկատմամբ, կայացվել է մեղադրական դատավճիռ:

2024 թվականի ընթացքում Արմավիրի մարզի դատախազների կողմից պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 4 քաղաքացիական և 2 վարչական հայց, որոնք քննության փուլում են:

Վահան Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված բոլոր քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 420 միլիոն դրամի վնաս:

Աննա Վարդապետյանն  Արմավիրի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ընդերքօգտագործման ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ մի շարք հարձնարարականներ, սահմանել ժամկետներ:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728