Շվեյցարիայում մայիսին կայանալիք Եվրատեսիլ մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը՝ Պարգեւ Վարդանյանը:
Այսօր դեպի Եվրատեսիլ 2025 նախընտրական մրցույթում 12 մասնակցից հաղթող ճանաչվեց հենց Պարգը: Նրան ամենաշատ միավորները տվել էր հեռուստադիտողը:
Պարգը ծնվել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում։ Նրա առաջին երաժշտական փորձը եղել է տեղի եկեղեցու երգչախմբում մինչև վեց տարեկան հասակը երգելը։
2021 թվականին նա թողարկել է իր առաջին սինգլը՝ «Գինին ու Գրելը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ