Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն» – Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը խոսել է հայ – ադրբեջանական բանակցային գործընթացից և կրկին հայտարարել, թե Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը խոչընդոտ է հանդիսանում», – ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:
Երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Մյունխենում հանդիպել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: