Այսօր առավոտյան մահացել է Ավետիք Իշխանյանը։ Նրա խնդրանքով տեղադրվում է այս գրառումը։
ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ
2020թ․ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։ Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։
Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։
Կարդացեք նաև
Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։
Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։
Հիշենք Վահան Տերյանին․
Հրաժեշտի գազել
Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:
Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:
Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:
Այս վատ լուրը շատ անսպասելի էր և անչափ ցավալի …
Շատերի սրտերում վառ կմնա Հայրենիքի նվիրյալ այս պայծառ, ազնիվ ու սկզբունքային մարդու հիշատակը։
Շատ անսպասելի ու ցավալի լուր էր…
Շատերի սրտերում վառ կմնա Հայրենիքի նվիրյալ այս պայծառ ազնիվ ու սկզբունքային մարդու հիշատակը։