Լրահոս
Օրվա լրահոսը

Վենսի ելույթը շատ կարեւոր էր հասկանալու, որ դիկտատորների մանիպուլյացիոն գործիքների դեմ պայքար չի մղվելու այլեւս. Գայանե Աբրահամյան

Փետրվար 15,2025 23:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մյունխենի անվտանգության համաժողովը շրջադարձային է եւ, ինչպես միշտ, խիստ կարեւոր` աշխարհաքաղաքական զարգացումները վերլուծելու համար։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթն ու ԵՄ ժողովրդավարության ծայրահեղացված մոտեցումների խիստ քննադատությունները, իհարկե փոքր-ինչ չափազանցված էին, չնայած զարմացա անգամ, որ օրինակ չբերեց ՄԲ-ի ամենամեծ սկանդալը, որն իրապես ծայրահեղ դեպք է։

Այո, ԵՄ-ն հաճախ իրավունքի հարցերը ծայրահեղացրել է, ունի սարսափելի խնդիրներ միգրանտների առումով, բայց միգրացիայի հարցում մեղադրանքները, թե բա` դուք եք որոշել, չեք լսել ձեր ընտրողներին, սխալ օրենքների հիման վրա եք ներգաղթ արել եւ այլն, մեղմ ասած, տեղին չէ։

Ափսոս, որ Վենսի ելույթը քննադատած Գերմանիայի Պաշտպանության նախարարը խիստ դիվանագիտական լեզվով խոսեց ու ասենք չհիշեցրեց ԱՄՆ-ին, որ ԵՄ միգրացիայի մեծ հոսքերի հիմնական պատճառներից մեկն էլ հենց ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմներն են եղել` Իրաք եւ այլն… անասելի ցավալի է էս երեսպաշտությունը` չտեսնել ու չգնահատել, որ հաճախ ԵՄ-ն ապաստան է տվել ամենածայրահեղ վիճակում հայտնված փախստականներին։

Բայց Վենսի ելույթը շատ կարեւոր էր հասկանալու, որ դիկտատորների մանիպուլյացիոն գործիքների դեմ պայքար չի մղվելու այլեւս, իսկ հանրային ընկալումների վրա դրանց ազդեցությունը կարող է ճակատագրական դառնալ…

Կոգնիտիվ պատերազմներն այլեւս իրողություն են, մինչդեռ դրա դեմ պայքարը գերտերություն ԱՄՆ-ն համարում է ժողովրդավարության չարաշահում, իսկ այն, ինչ կարող է կատարվել հատկապես մեր պես կրթական մոդել ունեցող` վերլուծական, քննական միտք չձեւավորող հասարակություններում, մեդիագրագիտության գրեթե զրոյական մակարդակ ունեցող հանրույթներում` պարզապես նշանակում է պետությունների ներսից պայթեցում դանդաղ գործողության ռումբերով` սա նեո-տրոյական ձիու մարտավարություն է։

Հիբրիդային, կոգնիտիվ պատերազմները, որոնց հիմնական գործիք-զենքը հանրային հոգեսոցիալական վիճակի, ընկալումների, հանրային գիտակցության` վախերի եւ մանիպուլյացիաների միջոցով կառավարումն է, այլեւս պատերազմելու հիմնական մեթոդն է, ասել է թե` 6-րդ սերնդի պատերազմը, իսկ դրա դեմ պայքարի մեխանիզմները ոչ թե պետք է դադարեցնել, ինչպես հորդորում էր Վենսը, այլ ավելի զարգացնել, մի խոսքով, դիկտատորների, այդ թվում` Պուտին-Ալիեւ-Էրդողան խմբակի ձեռքերն է՛լ ավելի անկաշկանդ են բացվում ու պետք է շատ զգոն լինենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728