Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և այդ հարցում՝ Սփյուռքի ներուժի ներգրավմանը վերաբերող մի շարք հարցեր

Փետրվար 15,2025 22:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպել է Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի փոխնախագահ, Բելգիայում Վրաստանի պատվավոր հյուպատոս, գործարար Յաննիկ Քալանթարյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հանձնակատարի գրասենյակի և Առևտրի պալատի միջև համագործակցության ու փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Յաննիկ Քալանթարյանը ներկայացրել է 2025 թվականին Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի նախաձեռնությամբ գործարարների համար Հայաստան ճանաչողական այց կազմակերպելու ծրագիրը, որի իրագործման հարցում Գլխավոր հանձնակատարը հայտնել է իր աջակցությունը։

Քննարկվել են Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և այդ հարցում՝ Սփյուռքի ներուժի ներգրավմանը վերաբերող մի շարք հարցեր։

Այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը նույն օրն այցելել է նաև Բրյուսելի Հայ տուն, հանդիպել Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանի և կոմիտեի նորընտիր անդամների, ինչպես նաև Հայ տան ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններին վերաբերող նախաձեռնություններն ու տեսլականը, որից հետո պատասխանել է մասնակիցների հարցերին։

Քննարկվել են համագործակցության հնարավորությունների ընդլայնման և Հայաստանի զարգացման գործում Բելգիայի հայ համայնքի ներուժի արդյունավետ ներգրավմանը վերաբերող հարցեր։

ՍՓՅՈՒՌՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728