Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակադեմիական քաղաքը» պիտի կառուցվի Գյումրիում»․ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ

Փետրվար 15,2025 21:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրին 12 տարի կառավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը պատրաստվում է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, քիչ առաջ հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ պնդելով, որ Գյումրու զարգացման միջոցներից մեկը կլինի «Ակադեմիական քաղաքը» Գյումրի տեղափոխելը։

Նա բոլոր թեկնածուներին, Շիրակի դաշտավայրի բոլոր բնակիչներին կոչ է արել  միանալ իր սկսած պայքարին, որը զանգվածային քաղաքական արշավ է՝ «Ակադեմիական քաղաքը» Գյումրիում կառուցելու։

«Դա կլինի Շիրակի մարզի N1 տնտեսական առողջացման ծրագիրը։

36 տարի լսում ենք՝ ամենաանապահով խավը բնակվում է Գյումրի քաղաքում, Շիրակի դաշտավայրում, ինչքան կարող ենք մնալ էսպես, սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ընտրությունից ընտրություն գալ, լսել, գնալ։ Մարկանց նայում ես՝ վրեքը հալ չկա՝ տուգատ, հավանական է դատարկ հաց ու չայով են ապրում մեր ժողովուրդը։

36 տարի պատկերացրեք․ երկրաշարժից եկած գումարները, էն ժամանակ ասում էիք, թե պատերազմ է, Արցախի հետ կապված խնդիրներ կան, պահեցիք Արցախը։ Մենք կողմնակից էինք, երկրաշարժից հետո, երբ Գորբաչովը եկավ էստեղ, գյումրեցիները հարցնում էին՝ «Ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հարցը», հետո ասում էին՝ «հո մեր Երևանին բան չի եղել»։ Վերջը 36 տարի ջարդված ենք։

Ռուսաստանը, օրինակ, «Ակադեմիական քաղաքը» տարել է Նովոսիբիրսկ՝ 5000 կիլոմետր հեռավորության վրա։ Ամբողջ աշխարհում, Չինաստանում, մյուս տեղերում «Ակադեմիական քաղաքները» մայրաքաղաքներից հեռու են տարել, իսկ այստեղ 80 կիլոմետր է, 80 կիլոմետրով դուք կլուծեք ոչ միայն Գյումրի քաղաքի, այլ ողջ Շիրակի դաշտավայրի խնդիրը»,- ասում է Վարդան Ղուկասյանը։

Նա անդրադարձ կատարեց նաև «Շիրակ» օդանավակայանին՝ նշելով, որ մեծ չարչարանքով է աշխատում։

«Բոլոր երթուղիները տեղափոխել եք Երևան, մոտեցում է պետք, ուղղակի ցանկություն, պետական ցանկություն, որ կտրեք մի քիչ էդ ռելսներից, տեղափոխեք, մեր օդանավակայանն էլ նորմալ աշխատի, քաղաքը կշնչի։

Այսինքն դուք կենտրոնացրել եք ամբողջությամբ մայրաքաղաքում։ Հրեաները 300 հազարանոց մայրաքաղաք են ստեղծել և չեն ավելացնում,  միլիոն ու կեսին բերել, լցրել եք Երևան, վերջը տեղափոխեք, բեռնաթափեք Երևանը։ Երևան գալիս ենք, միայն մի ժամ, երկու ժամ ճանապարհների վրա, երևանցին էլ չգիտի՝ ինչ անի, ոնց անի»,- ասում է Ղուկասյանը։

Նա նաև նկատում է, թե Աշտարակը Երևանին կպած է, «Ակադեմիական քաղաքն» այնտեղ կառուցելով՝ Երևանն են մեծացնում՝ Աշտարակը կպցնելով Երևանին ու դարձնելով 2 միլիոնանոց մայրաքաղաք։

Ըստ նրա, Գյումրին պիտի դարձնել հյուսիսային մայրաքաղաք՝ «Ակադեմիական քաղաքն» այստեղ տեղափոխելով, ու սա կլինի միակ ելքը Գյումրին ոտքի կանգնեցնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    “Ակադեմիական քաղաքը” հիմար ծրագիր է և չիրագործվող։ Դու էլ դա լուրջ ես ընդունել և ուզում ես այդ առաջարկով վարկանիշդ բարձրացնես։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728