Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյունից տուժած Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Փետրվար 15,2025 21:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղեկացնում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին, որ այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի է ունեցել պայթյուն՝ դեռևս չպարզված հանգամանքներում։ Դրա հետևանքով մարմնական այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը։

Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնի պատկան մարմինը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
Թեմի հոգևոր դասը և հավատացյալ ժողովուրդը միասին աղոթում են Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար։

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728