«Փաստինֆոն» փետրվարի 4-ին հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակ` խնդրելով պարզաբանել, թե հայ- ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերջին հանդիպումից հետո ինչով են պայմանավորված սահմանազատման աշխատանքների ձգձգումները, երբ են պատրաստվում սկսել աշխատանքները և ինչ քարտեզներ են հիմք հանդիսանալու սահմանազատման աշխատանքների համար այս փուլում։
Ի պատասխան մեր հարցման՝ 10 օր անց մեզ հայտնել են, որ փետրվարի 14-ին տեղի է ունեցել հանձնաժողովների տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում, որի մասին ԱԳՆ-ն արդեն հաղորդագրություն տարածել է` միաժամանակ, հղում անելով 2023 թ-ի դեկտեմբերի 14-ին հաստատված աշխատակարգի 3.4-րդ կետերին՝ հայտնել են նաև, որ հանձնաժողովների ներկայացրած պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»։
Արդյունքում, փոխվարչապետի գրասենյակը պարզապես հրաժարվել է պատասխանել մեր որևէ հարցի՝ հղում անելով աշխատակարգին և նախօրեին ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությանը, որից տպավորություն է ստեղծվում, որ օնլայն հարթակում հանդիպել են՝ որոշելու, թե երբ են հանդիպելու հաջորդ անգամ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում