Aravot.am-ը Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ հանդիպեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը մասնակցում էր մկրտության արարողության: Կարեն Կարապետյանին երկու հարց ուղղեցինք՝ ի՞նչ մեկնաբանություն կանի համառորեն քննարկվող այն թեմայի վերաբերյալ, որ ինքն է Նիկոլ Փաշինյանին փոխանցել իշխանությունը, եւ ինչո՞ւ ի տարբերություն այլ «նախկինների»՝ իր վրա որեւէ քրեական գործ չկա հարուցված:
«Ես հիմա ուրիշ միջոցառման եմ եւ ցանկություն չունեմ հարցազրույց տալու»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Նորից պնդեցինք մեր հարցերը: «Ես չեմ ուզում հարցերի պատասխանել»,-ասաց նա՝ շտապելով եկեղեցու կողքին կանգնեցրած իր ավտոմեքենան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ