Լրահոս
Օրվա լրահոսը

Թռիչքաձև աճող պետական պարտքն արդեն հուզում է բարձրաստիճան պաշտոնյաներին․ Թադևոս Ավետիսյան

Փետրվար 15,2025 14:35

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թռիչքաձև աճող պետական պարտքն արդեն հուզում է բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ասեմ, որ չիմացողներն իմանան։

Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է 12 միլիարդ 842 միլիոն 240 հազար ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 12 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ի դեպ, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կրկնապատկվել է։

Բարձրաստիճան որոշ պաշտոնյաների համար հատուկ ընդգծում եմ. ՀՀ արտաքին պարտքը պաշտոնական վերջին տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 6 միլիարդ 454 միլիոն 151 հազար ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 5 միլիարդ 962 միլիոն ԱՄՆ դոլար։

Կարծում եմ հիմա պարզ է դառնում, թե ով է քաղաքական դիվիդենտ ստանում հանրությանը մանիպուլացնելով կամ անտեղեկացված լինելու հետևանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728