Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակված է՝ որպես Երիտասարդների օրհնության օր:
Այդ օրը Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս․ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օր է: Ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին Երևանի Մատենադարանից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը:
Կարդացեք նաև
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ