«Վերջերս ոմանց ձեռքն է անցել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և նրա շուրջ կառուցված հայտնագործությունը։ Կարծես հայտնագործություն արած լինի․ հազիվհազ, միգուցե հայտնագործել են Մովսես Խորենացուն և «Հայոց պատմությունը», բայց չարամտորեն ծառայեցնում են իրենց շահերին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով իշխանականների հնչեցրած թեզերին՝ կապված հայոց պատմության հետ։
Ըստ նրա՝ փորձում են «Ողբը» ներկայացնել սեփական մեկնաբանությամբ և արդարացնել սեփական չարիքները․ «Փորձում են վերագրել «Ողբում» արձանագրված բոլոր գաղափարները, Խորենացու տառապանքը՝ այդպիսով պատճառաբանելով մեր կյանքում եղած դժվարությունները․․․ Չեմ վարանում ասելու, որ Մովսես Խորենացին և մեր բոլոր հայրերը մեզ հռչակել են որպես ընտրված ազգ, հենց Մովսես Խորենացին էլ ինքն էլ շարունակաբար ասում է՝ մեծագույնդ, վեհագույնդ հյուսիսային ազգերի մեջ, ինքն էլ ասում է, որ բազում քաջության գործեր ունենք արած։ Պատահական չէ, որ տարաբնույթ ուժեր հարձակում են գործել Մովսես Խորենացու վրա՝ փորձելով նրան հինգից իններորդ դար տեղափոխել, իր պատմությունը հնարովի համարել։ Ես սրա մասին խոսել չեմ ուզում։ Մեզ համար կարևոր է այն արձանագրումը, որով մեր հայրերը կատարում են մեզ համար, այն հայրերը, որոնցից մեզ ուզում են այսօր կտրել, ներարկել այնպիսի գաղափարներ, որտեղ ջնջված են մեր ամբողջ նկարագրի, էության հիմնական մասը կազմող Արարատն ու Արարատյան աշխարհը, մեր պարտականությունը։ Այո, հենց պատմական Հայաստանը, որը իրական Հայաստանն է, մեր ձգտումների, երազների Հայաստանն է։ Մեր իղձերի Հայաստանն է, մեր սխրանքների, իրագործումների Հայաստանն է, մեր հաղթանակների, նաև մեր դառը պատմության Հայաստանն է, բայց դա մերն է, ուրիշ ոչ մեկինը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ