«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ, ելույթ ունենալով Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին, ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Վենսը սենսացիոն հայտարարություն արեց՝ Եվրամիության առաջնորդներին փաստացի մեղադրելով խոսքի իրավունքի և ժողովրդավարության ճնշման մեջ:
«Ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլուխը ևս ներկա էր համաժողովին, և այս մեղադրանքը հավասար չափով, եթե ոչ առաջին հերթին, իր պես կեղծ ժողովրդավարներին էր վերաբերվում, որոնք «ժողովրդավարության» անունից ազատազրկում են քաղաքական հակառակորդներին, ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո շանտաժով և բռնությամբ զավթում են նրանց կառավարումը, անթաքույց ճնշում են գործադրում դատավորների վրա կամ փորձում ազատազրկել նույնիսկ այն շարքային քաղաքացիներին, ովքեր բողոքում են կատարվող անօրինականությունների դեմ:
Այս մղձավանջը ավարտվելու է, և մեր յուրաքանչյուրի պարտքն է՝ թույլ չտալ, որ իշխանափոխությունից հետո այն նորից կրկնվի, ցանկացած հիմնավորմամբ: Մինչ այդ, կիսվում են փոխնագահ Վենսի ելույթով (անգլերենով), այն իսկապես տպավորիչ է իր ուղերձների հստակությամբ և քաղաքական մտքի սրությամբ: