Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարը «քուանշում» է ֆինանսների նախարարին․ ՀՀ ընդհանուր պարտքը 12 միլիարդ դոլար է

Փետրվար 15,2025 12:50

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան տեսանյութ էր հրապարակել, որում ասվում է․

Սիրելի հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ Ձեզնից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ինչ ենք անելու կամ ինչպես եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար:

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը, կամ տեղեկացված չեն, կամ միտումնավոր են  անում»:

Այս գրառմանն արձագանքել է ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը՝ գրելով․

Կառավարությունում մարդ կա՞, որ հասկանում է, թե ինչ է խոսում, հատկապես ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները:

Ուրեմն, Ֆինանսների նախարարը 2024թ. հոկտեմբերի 28-ին հայտարարում է, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է 12,5 միլիարդ դոլար, ավելին` բյուջեի 5,5 տոկոս պակասուրդի պատճառով կավելանա 2024թ.-ի համեմատ, այսինքն 2025թ․-ին 12,5 միլիարդից էլ կաճի ՀՀ արտաքին պարտքը: Ուշադրություն` 12,5 միլիարդից մեծ թիվ ա լինելու:

Իսկ այսօր էկոնոմիկայի նախարարն էլ իր հերթին հայտարարում է, որ պետական պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է և հավելում է, որ «ովքեր ասում են 12 միլիարդ, կամ տեղեկացված չեն կամ մանիպուլյացիայի են ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն»:

Այլ կերպ ասած` էկոնոմիկայի նախարարը «քուանշում» է ֆինանսների նախարարին: Հիմա այս երկու պատասխանատուներից ո՞վ է խաբում հանրությանը, ո՞վ է լկտի սուտ տարածում հարկ վճարող «հերոսներին», ո՞վ է հիմարացնում ՀՀ հպարտ քաղաքացիներին:

Սա արդեն ծիծաղելի չէ, սա սարսափելի է:

Միգուցե պետական պարտքը ավելի շատ է, քան ներկայացվում է, օրինակ` 12,5 միլիարդին ավելանալու է ևս 5 միլիարդ 962 միլիոն, այսպես մոլորեցնում են, որպեսզի շեղեն իրական կատաստրոֆայից:

Եվս մեկ հավելում, եթե էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարն այդքան համարձակություն ունեն, թող մի հատ էլ լայվ նկարեն ու ազնվորեն ասեն, թե ինչքա՞ն է պետական պարտքի սպասարկումը ավելացել: Օրինակ` Հրանտ Բագրատյանն ասում է, որ եթե պետական պարտքը 2 անգամ է ավելացել, ապա սպասարկումը 11 անգամ:

Ֆինանսների նախարարի արձագանքին սպասելով…

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը նույնպես արձագանքել է Պապոյանին՝ գրելով

Գևորգ Պապոյանը հերթական անգամ սուտ և մանիպուլատիվ տեղեկատվություն է հրապարակում, իբր ՀՀ արտաքին պարտքը կազմում է ոչ թե 12 միլիարդ դոլար, այլ ընդամենը 5.9 միլիարդ։

Ասեմ որ ՀՀ ընդհանուր պարտքը կազմում է 12 միլիարդ դոլար, որից՝

– Արտաքին պարտք՝ 6,2 մլրդ դոլար,
– Ներքին պարտք՝ 5,9 մլրդ դոլար,

Արտաքին պարտքի մեջ ներառված են՝

– ՀՀ կառավարության պարտք՝ 5,7 մլրդ դոլար,
– ՀՀ կենտրոնական բանկի պարտք՝ 508 միլիոն դոլար։

Իսկ ներքին պարտքի հիմնական մասը կազմում են ռեզիդենտների ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 5,3 մլրդ դոլար:

Ստացվում է՝ ՀՀ ընդհանուր պարտքը 12 միլիարդ դոլար է։
Իսկ Պապոյանը հավանաբար նշում է միայն ներքին պարտքի մասը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728