Փողոցում որպես հավաքարար աշխատող (Ախուրյան համայնքի կոմունալ ծառայության աշխատակցուհի է, որը մաքրում է Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհը), երբեմնի բնորդուհի ախուրյանցի Անոն դարձյալ փոշմանել է։
Նա օրերս հայտարարել էր, թե «մեշոկով» փող էլ տան, Փաշինյանին չի ընտրի, փոշմանել է։ «Երևաց, թե յուրահատուկ մարդ է, բայց ինքը ժողովրդի ծոցից ելած չէ»,- ասել էր կինը՝ դժգոհելով, որ ժողովրդի վիճակը քանի գնաց, վատացավ։
Նա քննադատել էր Նիկոլ Փաշինյանին՝ «աշխարհը տակը դնելու ու ուտելու համար», անդրադարձել էր նաև նրա կնոջը, որին «միլիոն դոլար է տալիս, որ տանի հետները հաց կերցնի՝ չմտածելով, որ անոթի մարդիկ կան»։
Ախուրյանցի Անոն խոսել էր նաև Փաշինյանի՝ թուրքի հետ բարեկամություն հաստատելու պատրաստակամությունից՝ ասելով․ «Ինչ բարեկամություն ես հաստատում, թուրքին տվեցիր սաղ տարավ»։
Կարդացեք նաև
Ինչևէ, մինչ համացանցում կատակում էին, թե «Նիկոլի վերջին հույսը մեռավ», ընդդիմադիր գործիչներն էլ Փաշինյանին նետում էին, թե անգամ ախուրյանցի Անոն քեզ չի ընտրում, այլևս ընտրազանգված չունես, երեկ նորից տեսանյութ տարածվեց, որտեղ այս նույն կինը ներողություն է խնդրում Փաշինյանից՝ ասելով, որ բարձր ջերմության մեջ է եղել, չի հասկացել, ինչ է խոսել, սխալ է խոսել։
«Էղել ես վարչապետ, կմնաս վարչապետ ու կէղնիս վարչապետ, իմ վարչապետ Փաշինյան», -հայտարարել է ախուրյանցի Անոն։
Հիշեցնենք, որ նա հայտնի դարձավ 2022 թվականին մայիսի 8-ին ընդդիմադիրների մուտքը Գյումրի խոչընդոտելու ժամանակ։ Գերու ծնող ներկայացող կինը բացականչում էր․ «Նիգոլ, Նիգոլ, Նիգոլը հայերի հախիցը պտի գա»։