Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են մեկ կենտրոնից կառավարվող համացանցային արշավ։ Արշավի մասնակիցները, որոնց թվում են հանրային ծառայողներ, սոցցանցերի իրենց էջերում հրապարակում են հայհոյանք պարունակող նույնաբովանդակ տեքստ։
Ակնհայտ է, որ իշխող ուժի համակիրների ու հանրային ծառայողների ներգրավմամբ այս կազմակերպված խուլիգանությունը գտնվում է ոչ թե ընտրական, այլ քրեական օրենսդրության տիրույթում։ Այն ունի քաղաքական պայքարը «ռազբորկաների» վերածելու սադրիչ միտում, որի վերջնանպատակը թերևս ընտրությունների տապալումն է ու ՔՊ-ական չընտրված քաղաքապետի ԺՊ-ի պաշտոնավարման երկարացումը։