Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ թե գույքահարկի բարձրացում է, այլ՝ ունեզրկման պրոցես․ «Հրապարակ»

Փետրվար 15,2025 11:30

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների մեջ ստիպողաբար փողասիրություն եւ բիզնես մտածողություն է սերմանում` ստիպում է մարդկանց, որ փող աշխատելը դառնա նրանց միակ մտածմունքը, անկախ քաղաքացու տարիքից։ Անգամ զառամյալ տատիկներ-պապիկները պետք է իրենց երկրի ղեկավարի հարստացման ձգտումն ընդօրինակեն, ձգտեն լավ ապրել։

Գույքահարկի ավելացումից բողոքող տատիկին նա ԱԺ ամբիոնից խորհուրդ է տալիս՝  Մաշտոցի պողոտայի իր տունը վարձով տալ, գնալ որեւէ գյուղ, մի 6 ամիս այնտեղ ապրել, մաքուր օդին, կամ էլ Ջերմուկի, Արզնու առողջարաններում բնակվել, որովհետեւ տատիկն իրականում ոչ թե անապահով ծեր կին է, այլ՝ միլիոնատեր։ Տատիկի տունը մի քանի հարյուր հազար դոլար արժե, եւ նա պետք է պատրաստ լինի հրաժարվել իր տնից եւ մի վերջին հաճույքից, այն է՝ կյանքի վերջին օրերն անցկացնել ու մահանալ հարազատ տան մեջ։ «Դուք ապրում եք առնվազն կես մլն դոլար արժեցող տան մեջ, դուք ո՞նց եք անապահով։ Ասում ա՝ «չեմ կարում ապրեմ», ասում եմ՝ շատ լավ, եթե ձեր տան մի սենյակը վարձով տաք, կապրեք ապահովության մեջ, ոչ մի բանի պրոբլեմ չեք ունենա»,- ապրել է սովորեցնում նա «սիրելի» տատիկին։

Հարցն ԱԺ-ում հնչեցրած պատգամավոր Գեղամ Մանուկյանին Ալեն Սիմոնյանը զրկեց արձագանքելու իրավունքից, ԱԳ նախարարի Արարատ անունը փոխելու առաջարկի համար, բայց մենք զանգեցինք Գեղամին։ «Բառեր չեմ գտնում ուղղակի։ Այդ հաղորդման ժամանակ տատիկն ասում էր, որ դա իր պապենական տունն է, որի համար ինքը չի կարող գույքահարկը տալ։ Արսեն Թորոսյանը նրան ասում է՝ ծախի, գնա ծայրամաս։ Անգամ ամենածայրահեղ լիբերալը չէր կարող նման բան ասել։ Սա ոչ թե գույքահարկի բարձրացում է, այլ՝ ունեզրկման պրոցես։ Շատ չեն քաղաքի կենտրոնում այդպիսի տները։ Այսինքն՝ Ավինյան Տիգրանն Այգեձորում մի միլիոնանոց տուն առնի, բայց այնտեղի մշտական ապրողը պետք է ծախի գնա»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝  «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728