Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե այդպես է պետք, որ այս տարիներին կտրուկ հարստացածները Կենտրոնում տուն ձեռք գցելու հավելյալ հնարավորություն ստանա՞ն․ «Փաստ»

Փետրվար 15,2025 11:00

Փաշինյանը նաև միտումնավոր չափազանցնում է տների թանկանալու պահը: Երկու տարի առաջ, այո, ռելոկանտների հոսքի հետ կապված, կար նման բան, բայց այդ ալիքը վաղուց մարել է: Ավելին, դա ոչ մի կապ չունի գույքահարկի հետ:

Կարճ ասած, այս խնդրի հետ կապված կան էական հակադարձումներ, որոնք էլ ավելի են ընդգծում, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը պարզապես զբաղված է նաև գույքահարկով քաղաքացիների գրպանը մտնելով ու… այդ «օրինականացված» գրպանահատության համար մանիպուլյատիվ արդարացումներ հնչեցնելով:

Եվ հետո, ի՞նչ է նշանակում Փաշինյանի այդ մուննաթը, թե՝ չեք կարողանում գույքահարկ վճարել, տները ծախեք… Իսկ գուցե այդպես է պետք, որ այս տարիներին կտրուկ հարստացածները Կենտրոնում տուն ձեռք գցելու հավելյալ հնարավորություն ստանա՞ն: Հնարավոր է, ամեն ինչ այս իշխանությունից սպասելի է…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728