Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ բերեց Նիկոլին» – USAID-գեյթ

Փետրվար 15,2025 14:00

Սկիզբը՝ այստեղ:

Շարունակենք այս ծամծմվող թեման

Իրականում շատ անհարմար բան ստացվեց՝ ընդդիմադիրականները, ովքեր հերթական սպեցպատվերի դիմաց արդեն պատրաստել էին իրենց հերթական ու դրան հաջորդող պսեւդովերլուծությունները, թե ինչպես «Սերժ Սարգսյանը բերեց Նիկոլին», ստեղծագործական պարապուրդի մեջ են։ Հայրենական արտադրության որոշ պսեւդոընդդիմադիրների, որոնք՝ «Սերժը բերեց Նիկոլին» հիմարագույն թեզը տիրաժավորելու համար բերվել էին մարտական պատրաստվածության առաջին աստիճանի, նրանց դավադրությունների անհաջող տեսության վրա ամեն օր ջուր են ցփնում ամերիկյան նոր վարչակազմի՝ USAID-ի կողմից հետսովետական եւ ոչ միայն հետսովետական երկրներում գունավոր հեղափոխությունների շռնդալից ֆինանսավորման բացահայտումները։ Պարզվում է, դեմոկրատիայի բաստիոն USAID-ին ֆինանսավորել է ոչ միայն Ալ Քաիդայի ղեկավարի կրթություն ստանալու ողջ ծախսերը, ոչ միայն ֆինանսավորել է, օրինակ, Հարավային Ամերիկայում տղամարդկանց հետ հարաբերություններ ունեցող տղամարդկանց, ինչի նրբություններին տիրապետելու համար այդ ծրագրի մեջ ներդրել է 6,3 միլիոն դոլար, ոչ միայն 10 միլիոն դոլարի սնունդ է փոխանցել Ալ Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբին, այլեւ ուղղակիորեն կազմակերպել եւ ֆինանսավորել է բազմաթիվ երկրներում քաղաքական հեղաշրջումներ։

Նախօրեին Իլոն Մասկը հայտարարեց, որ USAID-ին ուղիղ ներգրավվածություն է ունեցել տարբեր երկրների ընտրական գործընթացներում, իսկ Վրաստանի խորհրդարանի խոսնակը բացահայտեց, որ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում USAID-ին ծախսել է 47.1 միլիոն դոլար՝ ֆինանսավորելով իշխանության դեմ պայքարի բոլոր ուղղությունները եւ հիմա Վրաստանը USAID-ից պարզաբանումներ է պահանջում։ Նույնը եղել է Մոլդովայում, Ուկրաինայում։

Եվ ահա, «ո՞վ բերեց Նիկոլին» ծրագրի շահառուները մեզ հետ միասին տեղեկացան, որ USAID-ի, NED-ի եւ նմանատիպ այլ կազմակերպությունների կողմից ֆուլ ֆինանսավորվել են տարբեր երկրներում իշխանազավթման գործընթացներ, որոնց անունները քնքշորեն դրել են վարդերի, հասմիկների, թրաշուշանների, կակաչների, ցախավելների, իսկ Հայաստանում՝ թավիշի հեղափոխություն։

Ու երբ Սերժ Սարգսյանն ասաց, թե ինքը շատ ավելի հզոր ուժերի է պարտվել, շատ շուտով, վստահ եմ, մենք ականատես ենք լինելու USAID-գեյթի, այսպես կոչված՝ Վիկիլիքս 2-ի, երբ կհրապարակվեն, թե 2018-ի իշխանազավթման պրոցեսը սկսելու ու ավարտին հասցնելու համար որքա՞ն  գումար է տրվել իշխանազավթիչներին, նրանց սպասարկող ՀԿ-ներին, լրատվամիջոցներին, ակտիվիստներին, դագաղներ պարացնողներին, սեւ ժապավեններ կապողներին, իշխանազավթման ցանցային սցենարները իրագործողներին։

Ի դեպ, բացահայտվեց նաեւ, որ USAID-ին Վրաստանում հետընտրական «բողոքի ակցիաներ» կազմակերպելու համար ծախսել է 26.8 միլիոն դոլար, որի մեջ մտել է նաեւ տարբեր օլիգարխներին, իշխանության եւ ուժային կառույցների պաշտոնյաներին կաշառելը։

Չեմ կասկածում, որ մոտ ապագայում բացահայտվելու է նաեւ, թե ինչպե՞ս  2018-ին, օրերի ընթացքում, որոշ պետական, կրթական եւ ուժային կառույցներում հանկարծ «բոցավառվեց» «նիկոլիզմը», ովքեր եւս, կպարզվի, առնչվել են USAID-գեյթին, եւ կիմանանք, թե իրականում ինչքա՞ն է արժեցել հայկական թավիշը։

Եվ ահա, USAID-գեյթի պայթելուց հետո, երբ ամեն օր ամերիկյան նոր վարչակազմը շոկային հերթական բացահայտումն է անում USAID-ի կողմից՝ այլ երկրներում իշխանազավթման գործընթացների ակտիվ կուրացիան եւ ֆինանսավորումը կազմակերպելու, «ո՞վ բերեց Նիկոլին» մաշված թեզի շահառուները դառնում են առավել քան զվարճալի։

Ես ավելի քան վստահ եմ, որ Թրամփի վարչակազմի բացահայտումները շարունակվելու են եւ ինչպես Իլոն Մասկն էր ասում՝ «բացահայտվելու է հանցավոր այդ կառույցի՝ USAID-ի ողջ գործունեությունը, որը ղեկավարել են ծայրահեղական խելագարներ»։

Իսկ՝ «ո՞վ բերեց Նիկոլին» պրոյեկտի շահառուները, հուսամ, չեն կասկածում, որ հրապարակվելու են նաեւ փաստական տվյալներ, ընդհուպ՝ փոխանցման անդորրագրեր, թե 2018-ի իշխանազավթման պրոյեկտում, որտեղ ամեն մի բաժակ կոկտեյլը նախապես եղել է վճարված, ո՞վ՝ ինչքան գումար է ստացել ու ի՞նչ առաքելություն է իրականացրել։

Ի դեպ, չզարմանաք, որ այդ ցուցակում տեսնենք ՀԿ-ներ եւ գործիչներ, ովքեր այսօր ակտիվորեն զբաղված են՝ «Սերժը բերեց Նիկոլին» անմեղսունակ թեզը տարածելով, ինչը կառավարության հետ վերջին հարց ու պատասխանի ժամանակ ջարդեց հենց Նիկոլը, հիշեցնելով, որ ինքն իշխանությունը ստանձնել է ոչ թե Սերժ Սարգսյանից, ով այդ ժամանակ արդեն որեւէ իշխանություն չուներ, այլ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանից։

Մինչդեռ, իրականում այսօր կա թիվ մեկ հարց, թիվ մեկ խնդիր եւ թիվ մեկ օրակարգ՝ «ո՞վ է հեռացնելու Նիկոլին»։

Եվ բոլոր նրանք, ովքեր այս օրակարգը փորձում են խեղել ֆեյք ու մտացածին հարցադրումներով, նրանք սպասարկում են գործող  իշխանության օրակարգը։

Շարունակելի…

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728