Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի գործով հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դիմումը ՍԴ-ն մերժել է

Փետրվար 15,2025 12:30

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այս տարվա հունվարի 13-ին դիմել էր ՍԴ, հայտնել, որ հունվարի 8-ի դատարանի որոշմամբ խնդրել է (որոշել է). «Թիվ ՀԿԴ/0014/01/24 քրեական վարույթով մեղադրյալ Տիգրան Փոլադյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման բողոքի քննարկման շրջանակներում դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել եւ պարզել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ եւ 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ հարցը»: Դիմողը փաստում է, որ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է, որ դատարանի կողմից հաստատված համարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված պայմանների առկայությունը: Իսկ նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի մեկնաբանությունից ակնհայտ է դառնում, որ օրենսդիրը «պայմաններ» եզրույթը կիրառելիս որեւէ տարանջատում կամ բացառություն չի սահմանում, այլ երկու պայմանների՝ հիմնավոր կասկածի եւ անհրաժեշտության պայմանների միաժամանակյա առկայության հաստատում է նախատեսում: Երեկ տեղեկացանք, որ գործի քննությունը ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է: Հիշեցնենք, որ Սնանկության դատարանի դատավոր Տ. Փոլադյանին առաջադրվել էր մեղադրանք, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728