Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրամատչելիացված գիտության հանրայնացման խնդիրները

Փետրվար 15,2025 12:00

Գիտելիքների հանրայնացումը նպաստում է դրա ակտիվ առեւտրայնացմանը

Հանրայնացումը գործընթաց է, որը կապված է հասարակության մեջ ցանկացած երեւույթի ազդեցության ոլորտի ընդլայնման հետ։ Մշակութային եւ մշակութափիլիսոփայական ուսումնասիրությունների հեղինակները օգտագործում են «մշակույթի հանրայնացում» ձեւակերպումը, որը նշանակում է ապաէլիտարացում, մշակութային չափանիշների պարզեցում էթիկական եւ գեղագիտական  ասպեկտների հանրամատչելիացում:

Նեղ իմաստով գիտության հանրայնացումը կարելի է հասկանալ որպես զանգվածային սոցիալականացում, երբ մարդն իր մտավոր հորիզոնը  ձեւավորում է որպես մի էակ, որն ուղղված է ոչ թե անհատականացման եւ ստեղծագործականության, այլ գիտական հանրամատչելի ընկալումների  արժեքային մոդելին համապատասխանելուն։

Գիտությունը գործունեություն է, որն ուղղված է իրականության մասին օբյեկտիվ գիտելիքների զարգացմանն ու համակարգմանը:

Գիտության հանրայնացումը գիտական գոյության եւ դրա բոլոր տարրերի ձեւավորման եւ զարգացման գործընթացն է զանգվածային տեխնոգեն քաղաքակրթության համատեքստում, որի շրջանակներում զարգացող գիտությունը ձեռք է բերում ոչ միայն իրական «արտադրող» ուժի կարգավիճակ, այլեւ մեծապես կորցնում է իր սկզբնական սոցիալ-մշակութային բացառիկությունն ու եզակիությունը:  «Տեխնածին քաղաքակրթությունը» քաղաքակրթության տեսակ է, որը հիմնված է բնության եւ հասարակության մշտական փոփոխությունների վրա՝ օգտագործելով արտադրության մեջ անընդհատ թարմացվող գիտական նվաճումները: Գիտության հանրայնացումը երկկողմանի գործընթաց է, որն ունի քանակական եւ որակական հարթություն։

Գիտության զանգվածայինացումը հանրային մշակույթի արժեքային համակարգերի գիտություն ներթափանցելու գործընթացն է։

Գիտության նկատմամբ հետաքրքրության ընդհանուր անկումը, որը տեղի է ունենում «զանգվածային» մշակույթի գերակայության եւ սպառողական հասարակության ձեւավորման համապատկերում, այս կամ այն  չափով բնորոշ է նաեւ աշխարհի մի շարք այլ երկրների։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները հանրային քաղաքականության առաջնահերթ խնդիրների շարքում դասում եւ կարեւորում են գիտության եւ հասարակության փոխգործակցության գործընթացները։ Մասնավորապես, Եվրոպայում գործում է Alpha Galileo մասնագիտացված մամուլի կենտրոնը, որը չորս լեզուներով տարածում է գիտության, տեխնիկայի եւ արվեստի մասին նորությունները։ ԱՄՆ-ում նույն նպատակներն է իրականացնում «EurekAlert!» գիտական  տեղեկատվական գործակալությունը։ Ուրախալի է, որ մեր երկրում նույնպես գիտության եւ զանգվածային լսարանի փոխհարաբերությունները ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ուշադրության կենտրոնում է։

Համոզված եմ, որ «Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի» վարչությունը  գիտության հանրամատչելիացման եւ հանրայնացման ուղղությամբ աշխատանքները արդյունավետորեն կհամակարգի, մասնավորապես. աջակցություն կցուցաբերի գիտահանրամատչելի ամսագրերին եւ հրատարակչական գործունեությանը, կապահովի փոխգործակցություն լրատվամիջոցների հետ, ՀՀ մարզերում կաջակցի գիտակրթական միջոցառումներին, աշխատանքային սերտ կապեր կհաստատի գիտահետազոտական  ինստիտուտների եւ համալսարանների աշխատակիցների հետ, կմշակի հանրահռչակման տեսությունն ու մեթոդաբանությունը եւ մի շարք այլ ասպեկտներ։

Գիտության հանրայնացումը նաեւ գիտության արժեքի եւ գաղափարական առանցքի որակական եւ արժեբանական փոփոխությունների գործընթաց է։  Հանրայնացման  շրջանակներում գիտության գոյությունը միահյուսված է զանգվածային սոցիալ-մշակութային համատեքստի հետ ոչ այնքան արտաքին, հիմնականում քանակական պարամետրերով, որքան ներքին բովանդակությամբ եւ իմաստներով։

Գիտության հանրայնացումը, վերցված իր երկու հիմնական եղանակների՝ քանակական – գոյաբանական (զանգվածային) եւ որակական – աքսիոլոգիական  միասնության մեջ, ժամանակակից գիտության գոյության հիմնարար եւ հակասական գործընթաց է, որը բնորոշ ազդեցություն է ունենում գիտության գոյության վրա։ Նրա բոլոր հիմնական կողմերը ավանդաբար հասկացվում են որպես գիտության եռամիասնություն՝ գիտելիք, գործունեություն, սոցիալական ինստիտուտ։

Միեւնույն ժամանակ, գիտելիքների հանրայնացումը նպաստում է դրա ակտիվ առեւտրայնացմանը, քանի որ այսօր գիտության արդյունքները կախված են սպառողի կողմից հասկանալու մատչելիությունից։

Ժամանակակից գիտության զարգացած սոցիալական ինստիտուտը դրա հանրայնացման գործընթացների անմիջական արդյունքն է։ Մինչեւ հանրային պետության անցումը, գիտությունը, որպես սոցիալ-մշակութային ոլորտ, ըստ էության, չուներ հստակ եւ ճյուղավորված ինստիտուցիոնալ ձեւեր, որոնք կապահովեին դրա շարունակականությունը, արմատավորումը եւ ընդլայնումը հասարակության ներսում։

Այսպիսով, գիտական գործընթացների հանրայնացումը,  գիտական  գոյության շրջանակներում տեխնոգեն քաղաքակրթության զանգվածային գործընթացների պայմաններում, հակասական երեւույթ է, որի շրջանակներում գիտությունը լայնորեն եւ համակողմանիորեն ներգրավվել է համընդհանուր սոցիալ-մշակութային համատեքստում՝ ձեռք բերելով աննախադեպ հնարավորություններ, ինչպես նաեւ ենթամշակութային նոր մարտահրավերներ։

Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728