Լրահոս
Օրվա լրահոսը

Յուլյա Նավալնայան զարմանալիորեն չափազանց տեղեկացված է Հայաստանից, հասկանում է, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած. Արման Բաբաջանյան

Փետրվար 14,2025 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է.

«Մյունխենի անվտանգության համաժողովում քիչ առաջ մասնակցեցի զգայուն, բայց չափազանց կարևոր քննարկման Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, հետխորհրդային ողջ տարածքի ապագայի և Պուտինի ուժեղ ու թույլ կողմերի մասին։ Գլխավոր բանախոսներից էր Յուլյա Նավալնայան, որի ամուսինը՝ Ալեքսեյ Նավալնին, ուղիղ մեկ տարի առաջ այս նույն գագաթնաժողովի բացման օրը սպանվեց ռուսական բանտում։

Յուլյան այժմ զբաղվում է քաղաքականությամբ և փորձում է լրացնել իր ամուսնու բացը՝ շարունակելով պայքարը նրա գաղափարների համար։ Անկախ նրանից, թե ինչ տեսակետ ունենք վաղամեռիկ Ալեքսեյ Նավալնու քաղաքական դիրքորոշումների, հայացքների վերաբերյալ, Յուլյա Նավալնայայի խիզախությունը, վճռականությունն ու սկզբունքայնությունը անառարկելի են։ Նա իր մեջ համախմբում է դիմադրության և ուժի օրինակ՝ մի կնոջ, որը չի հանձնվում, չի լռում և շարունակում է պայքարել։

Հասցրինք խոսել նաև Հայաստանի և մեր հավաքական անելիքների մասին։ Յուլյան զարմանալիորեն չափազանց տեղեկացված է Հայաստանից և հայերից, լավ է պատկերացնում մեր տարածաշրջանի խնդիրները և հասկանում է, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728