Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է նաև բարձրաստիճան զինվորական ղեկավարների ընդունելությանը։
Ընդունելության ընթացքում Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել Գերմանիայի դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար-ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Քավոլիի, ՆԱՏՕ-ի քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Նիլսենի (Դանիայի ԶՈՒ) և այլ բարձրաստիճան զինվորականների հետ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: