Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է հայ բլոգեր՝ հայտնել է Ալեքսանդր Լապշինը

Փետրվար 14,2025 23:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է հայ բլոգեր՝ հայտնել է Ալեքսանդր Լապշինը, եթե հաստատվի այս փաստը, ապա ՀՀ ԱԳՆ-ն, իրավապաշտպան բոլոր կազմակերպությունները, ՄԻՊ-ը պետք է կանխեն այս աղջկա հանձնումը Ադրբեջանին։

Վերջինիս Բելառուսում ազատությունից զրկել են 15 օրով՝ դա սովորաբար ժամանակահատված է, որով կալանավորում են անձանց հանձնման նպատակով։

«Նա հայտնի բլոգեր ունի TikTok-ում, YouTube-ում և Instagram-ում:

Հայուհի բլոգերը հայտնի է «Բելլայի մոտ» մականունով։ Անկեղծ ասած, ես չեմ ճանաչում այդ աղջկան և մինչև այն պահը, երբ ինձ ասացին, որ նա ձերբակալված է, նույնիսկ չէի լսել նրա մասին։

Չորս օր առաջ նա իր վերջին հաղորդումներից մեկում հայտնել է, որ ադրբեջանցիներն իրեն սպառնացել են՝ ասելով, որ Բելառուսում ամեն ինչ «գնել են», և շուտով իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն Ադրբեջան։ Աղջիկը դրան ի պատասխան ասել է, որ լուրջ չի վերաբերվում այդ սպառնալիքներին։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ առաջին հերթին Լուկաշենկոյի Բելառուսը ահաբեկչական պետություն է՝ դաշնակից Ադրբեջանի հետ, որտեղ չկա օրենք, չկա արդարադատություն, չկա կարգուկանոն։ Երկրորդ՝ Մինսկում Հայաստանի դեսպան չկա: Վերջինս՝ ի նշան Լուկաշենկոյի հակահայկական հայտարարությունների դեմ բողոքի, վեց ամիս առաջ հետ է կանչվել Հայաստան։

Ինչպես հիշում եք, ես ինքս Բելառուսում հետախուզման մեջ եմ՝ Լուկաշենկոյին «բռնապետ» անվանելու համար և 2024 թվականի սեպտեմբերի 21-ին բելառուսական կողմի պահանջով ձերբակալվել եմ Երևանի օդանավակայանում։ Մի քանի ժամ անց ինձ ազատ արձակեցին՝ բելառուսական խուզարկությունն անօրինական ճանաչելով»,- գրել է Լապշինը։

Ըստ Լապշինի՝ հայուհին այժմ բանտում է։ Նա ունի երկու քաղաքացիություն՝ Հայաստանի և Բելառուսի։ Հայ բլոգերը մեղադրվում է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով.

– Հոդված 130. Ռասայական, ազգային, կրոնական կամ այլ սոցիալական ատելության կամ տարաձայնության հրահրում:

– Հոդված 123. Պատերազմի քարոզչություն

– Հոդված 188. Զրպարտություն

– Հոդված 369. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը

– Հոդված 186. Սպանության սպառնալիքը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը

«Որքան ես հասկացա, նրան արդեն մեղադրանք է առաջադրվել, բայց ո՛չ Բելառուսի ՆԳՆ-ն, ո՛չ էլ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել»,- ասել է Լապշինը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728