Լրահոս
Օրվա լրահոսը

Ապշեցուցիչ է, երբ մեզանում դեռևս կյանքի իրավունք ունի արմատապես սխալ այն մտայնությունը, որ, իբր թե, հնարավոր էր առանց ռազմական բաղադրիչի Արցախի հայության անվտանգ գոյությունը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում. Վարդան Ոսկանյան

Փետրվար 14,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Ուղղակի ապշեցուցիչ է, երբ մեզանում դեռևս կյանքի իրավունք ունի արմատապես սխալ այն մտայնությունը, որ, իբր թե, հնարավոր էր առանց ռազմական բաղադրիչի Արցախի հայության անվտանգ գոյությունը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում։

Ջավախքի հայության տիպաբանորեն, իբր, նման օրինակը կոպիտ սխալ է, հենց միայն այն պատճառով, որ Վրաստանը պետականության և միջէթնիկական համակեցության հազարամյակների ավանդույթի երկիր է, իսկ Ադրբեջանն արհեստածին է, ցեղասպան և ագրեսիվ էթնոկրատիական կազմավորում, ինչին պետք է գումարել նաև ժառանգական բռնապետություն լինելու հանգամանքը։

Գրեթե նույն սխալն է կատարվում նաև այն դեպքում, երբ հնարավոր է դիտարկվում, առանց ռազմաքաղաքական հավասարակշռության առնվազն վերականգման, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը։ Որքան էլ դա ցավալի թվա, նման բան ուղղակի հնարավոր չէ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728