Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չպետք է կորցնենք Հայաստանը ռուսական իմպերիալիզմի պատճառով. գերմանացի պատգամավոր

Փետրվար 14,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք չպետք է կորցնենք Վրաստանն ու Հայաստանը ռուսական իմպերիալիզմի պատճառով»,- սոցցանցում գրել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Նա ՀՀ-ի՝ դեպի ԵՄ քայլը պատմական որոշում է անվանել։

«Իսկապես հուսով եմ, որ ԵՄ-ն ոչ միայն բարի խոսքեր կգտնի, այլև ակտիվորեն կաջակցի Հայաստանին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին։

Նախագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ են եղել միայն 7-ը։

Այս օրինագծի նախաձեռնողը «Ժողովրդավարական ուժերի հարթակ» քաղաքացիական նախաձեռնությունն է, որը 2 ամսում կարողացել է հավաքել 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվում է 50 հազար ստորագրություն)։ Այս ստորագրություններն անհրաժեշտ էին, որպեսզի նախագիծը ներկայացվեր Ազգային ժողովի քննարկմանը։

Նախագիծը 2024 թվականի հունվարի 9-ին հավանություն է ստացել  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

 

Թարգմանությունը` News.am-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728