Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը գտնում է, որ եթե Հայաստանը գնում է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, ապա պետք է ձևավորի ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհային քարտեզ։
Հիշեցնենք, որ այս շաբաթ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու համար գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Վերլուծաբանը հավելում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալուն զուգահեռ Հայաստանը պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ գոնե առանձին ազատ առևտրի մասին պայմանագիր ունենալու համար, ինչը չի խանգարի ԵՄ գնալու ընթացքին։
Անդրադառնալով վերջին օրերին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարմանը՝ Բորիս Նավասարդյանը խորհուրդ է տալիս չմտածել, թե հնարավոր է դրանից օգուտներ քաղել։
«Ես վստահ եմ, որ ցանկացած իրավիճակում, երբ բախվելու են Հայաստանի և Ադրբեջանի շահերը, ՌԴ-ն միշտ գտնվելու է Ադրբեջանի կողքին։ Դա Մոսկվայում ռազմավարական մակարդակով ընդունված որոշում է և դրանից շեղում ակնկալել հնարավոր չէ»,- ասում է նա։
Կարդացեք նաև
Հիշելով 44-օրյա պատերազմը՝ վերլուծաբանը չկիսեց ընդդիմության կողմից պարբերաբար հնչեցվող կարծիքը, թե այն հնարավոր էր կանգնեցնել։ Ասում է, սկսվելուց հետո այն պետք է ընթանար այնպես, ինչպես պետք է ընթանար։ Եթե ինչ-որ բան հնարավոր էր անել, ապա դա պետք էր անել մինչև սկսվելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը պատրաստ չէր դրան։
«Իսկ պատերազմից հետո պարզ էր, որ այն, ինչ մնացել էր Արցախից, գոյատևման հեռանկար չուներ։ Գրեթե հեռանկար չկար նաև, որ այն այդպես կպահպանվի մինչև 2025թ։ Բոլոր միտումները ցույց էին տալիս, որ խաղաղապահները շուտ են դուրս գալու։ Պետք էր փորձել բանակցություններ վարել, թե եթե արցախցիները մնում են իրենց հայրենիքում, ինչ պայմաններում էր դա հնարավոր։ Ինչպիսի ռեժիմով պետք է աշխատեր Լաչինի անցակետը»,- հավելեց վերլուծաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։