Կիբեռմարտահրավերի եթերում այս շաբաթ էլեկտրոնային խարդախություններից ֆիշինգն է։
Հաճախ մարդիկ գույքը վաճառելու նպատակով հայտարարություններ են տեղադրում տարբեր կայքերում։ Գույքը ձեռք բերելու պատրվակով հանցագործը կապ է հաստատում այդ անձանց հետ և, բերելով տարբեր պատճառաբանություններ, առաջարկում է գույքը ձեռք բերել փոստային առաքման միջոցով, իսկ որպես վճարման միջոց առաջարկում է էլեկտրոնային եղանակը։
Որպեսզի չդառնաք ֆիշինգի զոհ, պետք է հստակ ուսումնասիրել ձեզ ուղարկված կայքը, իսկ հարցեր առաջանալու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործելու է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։
Պարզապես հիշե՛ք, տրվելով գրավիչ առաջարկություններին՝ մեծ է հավանականությունը, որ կկրեք գումարային կորուստներ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն