ՀԿԴ-ում Գյումրի քաղաքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց քրեական գործով այսօրվա դատական նիստում հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանի հրապարակած գույքերից մեկի կադաստրային զննության արձանագրության բովանդակությանը Վարդան Ղուկասյանն ավելի բուռն արձագանքեց:
«Օազիս» սրճարանի մասին է խոսքը: Այդ հատվածը որ մեր հարգելի դատախազությունը ներկայացրել է, որ այսինչ, այսինչ անձնավորությունները չեն ընդունել, որ դա 60-րդ հոդված է, ես ուզում եմ հասկանալ, թե ումի՞ց են իմացել, ո՞վ է ասել, որ դա 60-րդ հոդվածն է, որ մենք ներկայացրել ենք որպես ոչ 60-րդ հոդված: Այդ հատվածում, որ սրճարան է կառուցվել, ընդհանրապես մի ծառ, թուփ, կանաչ բան չի եղել: Նկարներն էլ կան մինչեւ մեր վերցնելը: Իսկ հիմա, որ մտնում ես այդտեղ, մենք դա դարձրել ենք դենդրո պարկ, որտեղ ձմռան օրերին մարդիկ կարող են մտնել: 100 տեսակի ծառ է տնկված:
Այստեղ կա դիտավորություն: Այդ դիտավորությունը կոնկրետ «Թումո» կենտրոնն է: Մշակութային հին թատրոնի շենքը զրո դրամով գնել են, այսինքն, ոչ թե գնել են, այլ նվիրատվություն են արել: Եվ իրենք մտել են, կանաչ տարածքներով ամբողջությամբ վերցրել են: Այն ժամանակ էլ մրցույթ հայտարարեցին: Մենք էլ չգիտենալով, թե տերերն ովքեր էին, ամենաշատ գումարը՝ 30 հազար, ես եմ տվել այդ «Թումո» կենտրոնին, որ կառուցեն: Հիմա այդ «Թումո» կենտրոնն ուզում է այդ ամեն ինչը, կներեք, «խլել» մեզանից: Ես բարձրաձայնում եմ, որ գրանցվի սա:
Այս ամբողջ կռիվը «Թումո» կենտրոնի հետ է կապված, որ ամբողջ այգին ուզում են վերցնել: Այդ ինչ որ արվել է, օրենքի տառով է արվել: Մինչեւ վերջ պայքարելու ենք: Դա թող լսեն իրենք էլ: Ուր ասես գնալու ենք, որովհետեւ մեր ձեռքից ոչ մի բան չեն կարող խլել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ