«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ։
Այս շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվել ենք համատեղ ուժերով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ միավորվելով ընդհանուր տեսլականի շուրջ։
Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ հանուն ակումբի, մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի առաջընթացի։
«Փյունիկ» ՖԱ ղեկավարություն