Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնի իջեցում կարգապահական տույժ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի նկատմամբ

Փետրվար 14,2025 17:27

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Վարույթի արդյունքում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել, իսկ մի շարք դեպքերում չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես՝ երկու անգամ նույն քրեական վարույթով Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել հատուկ վերանայման բողոք թերություններով, որը մեկ անգամ վերադարձվել է դատարանի կողմից, իսկ երկրորդ անգամ՝ թողնվել առանց քննության: Բացի այդ՝ քրեական վարույթներով նախաքննությունն անհարկի ձգձգվել է, դատախազական ներգործության միջոցների կիրառման ակնհայտ հիմքերի առկայության պայմաններում չի կիրառվել ներգործության որևէ միջոց, ինչպես նաև հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել:

Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի փետրվարի 7-ին ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:

Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:

Գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամանով՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով և վերջինս փոխադրվել է  դատախազության դատախազի պաշտոնին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728