Ermenihaber. Լոնդոնում Թուրքիայի հյուպատոսության շենքի դիմաց անհայտ անձն այրել է Ղուրանը։
Տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե նա ինչպես է այրում մուսուլմանների սուրբ գիրքը։ Անցորդներից մեկը տեսնելով դա, մոտեցել է և դանակով հարձակվել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնության անձնակազմը։ Տեղի իշխանությունը հայտնել են,որ դանակահարություն կատարած անձը ձերբակալվել է։