Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը չի ուղղորդել կամ վերահսկել Կաշենի կամ Դրմբոնի հանքավայրերի շահագործումը, Ադրբեջանի հայցերը մեծ վտանգ չեն պարունակում ՀՀ համար»․ Արա Խզմալյան

Փետրվար 14,2025 17:03

«Թեպետ հայցերն այս պահին հասանելի չեն, բայց հնարավոր պատասխանատվության վկայակոչման տեսանկյունից իրավական դաշտում ես մեծ վտանգ չեմ տեսնում Հայաստանի համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հաագայի արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի ներկայացրած հայցին:

Նշենք, որ Ադրբեջանը պահանջում է Արցախի տարածքում «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»:

Արա Խզմալյան

«Արդարադատության միջազգային դատարանում պետությանը որոշակի արարք վերագրելու համար սահմանված են վերագրման չափանիշներ՝ վերահսկողության մասով։ Եվ, իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը վերահսկողության նման մակարդակ Արցախի տարածքում կատարվող համապատասխան գործողությունների նկատմամբ չի ունեցել։ Այսինքն՝ Հայաստանը չի ուղղորդել կամ վերահսկել Կաշենի կամ Դրմբոնի հանքավայրերի շահագործումը կամ այլ գործողություններ, դա արվել է Արցախի իշխանությունների կողմից»,- ասաց Արա Խզմալյանը։

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացրած հայցերից։ Արա Խզմալյանն ասաց, որ Ադրբեջանի այս քայլը ցույց է տալիս, թե ինչ հետեւանք կունենա դա։ «Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս հնարավոր հրաժարման մասին խոսակցությունները վնասից բացի, ուրիշ ոչ մի հետեւանք չեն առաջացնի Հայաստանի համար»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Կաշենի հանքավայրում. 02-ը օգոստոսի 2020 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728