Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքու-Մոսկվա փոխհրաձգության հանգուցալուծման գինը ռուսական կողմն, իհարկե չի վճարելու իր շահերի հաշվին. Գայանե Աբրահամյան

Փետրվար 14,2025 16:59

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջան-Ռուսաստան լարվածության ու փոխադարձ մեղադրանքների խորացումը, ընդհուպ` Ռուսաստանի համար ամենակարեւոր փափուկ ուժի գործիք` Россотрудничество կազմակերպության եւ «Ռուսական տուն» կենտրոնների փակելն ու դրանք գործակալական ցանցեր որակելը կամ պետդումայի պատգամավորին persona non grata հայտարարելը։ (Ընդորում կարծես այս ամենի մասով Ադրբեջանում հուզումներ չկան, ինչպես կլիներ մեզ մոտ, եթե այս գործողությունների կեսը նույնիսկ արվեր)։

Ռուսական կողմից էլ պակաս մեղադրանքներ չեն հնչում, Զատուլինն էլ հիշեցնում է, որ մեղմ են վարվել, երբ ազերները ռուս խաղաղապահների էին սպանում կամ ուղղաթիռ խոցում եւ այլն։

Անշուշտ այս լարվածությունը մեր ոխերիմ թշնամու ու ոխերիմ «դաշնակցի» միջեւ ուրախությամբ է ընդունվում Հայաստանում, բայց եթե հանրային տիրույթում այս ոգեւորությունը լիովին հասկանալի է, ապա փորձագիտական կամ քաղաքական շրջանակների դեպքում իրավիճակի հնարավոր հանգուցալուծման վտանգները չտեսնելը` առնվազն մտահոգիչ է։

Իսկ վտանգները կարող են լուրջ լինել, ակնհայտ է, որ Բաքուն արհեստական է սրում իրավիճակը ու շանտաժ է անում, հասկանալի է, որ դրա դիմաց առանձնապես Պուտինի ներողությունը չէ որ ակնկալում է։

Անշուշտ խնդիրները բազմաշերտ են՝ գազային բազարները շարունակվում են, հատկապես ադրբեջանական ամենամեծ գազային «Շահ Դենիզ»-ում, որտեղ ռուսական Լուկօյլը երկրորդ ամենամեծ բաժնեմասն ունի, որի գնման երկար բանակցված գործարքը իրականացվեց Ուկրաինայի պատերազմի մեկնարկից ուղիղ 6 օր առաջ, իսկ այժմ SOCAR-ը հետգնման հարցեր է բարձրացնում, ԵՄ գազի տարանցման գնի շուրջ է անհամաձայնություն, բայց բոլորովին չենք կարող բացառել, որ Սյունիքի հարցը կարող է դառնալ հիմնական շանտաժի թեմա, հատկապես հաշվի առնելով այս ուղղությամբ ռուսական տարբեր պաշտոնյաների հռետորաբանության որոշակի մեղմացումը՝ Զախարովայի ասած․ «մենք չենք կիրառում միջանցք տերմինը» եւ այլն։

Այսինքն, Բաքու-Մոսկվա փոխհրաձգության հանգուցալուծման գինը ռուսական կողմն, իհարկե չի վճարելու իր շահերի հաշվին, ոչ էլ այլեւս Պուտինի ներողությունը բավարար է լինելու, նման հարցերում գինը վճարվում է մանրադրամով, եւ այս առումով այս լարվածությունը խիստ մտահոգիչ է ու պետք է մտածել հերթական անգամ մանրադրամ չդառնալու տարբերակները, ոչ թե ուրախանալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728