Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։
Դեսպանը շնորհավորեց Մ․Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։
Վրաստանում ՀՀ դեսպանություն