Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

Փետրվար 14,2025 16:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։

Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:

Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728